INSTEX-ի կանոնները պիտի համալրվեն պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքներով
https://parstoday.ir/hy/news/iran-i104017-instex_ի_կանոնները_պիտի_համալրվեն_պատժամիջոցների_ցանկում_հայտնված_ապրանքներով
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության պատասխանատուն ասել է. «Եվրոպան հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական մեխանիզմը միայն տարածվում է պատժամիջոցների ցուցակում չընդգրկված ապրանքների այդ թվում սննդամթերքի ու դեղորայքի վրա, ինչը հակասում է Իրանի հետ Եվրոպայի պայմանագրին»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 04, 2019 02:15 Asia/Tehran
  • INSTEX-ի կանոնները պիտի համալրվեն պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքներով

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության պատասխանատուն ասել է. «Եվրոպան հայտարարել է, որ Իրանի հետ ֆինանսական մեխանիզմը միայն տարածվում է պատժամիջոցների ցուցակում չընդգրկված ապրանքների այդ թվում սննդամթերքի ու դեղորայքի վրա, ինչը հակասում է Իրանի հետ Եվրոպայի պայմանագրին»:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության պատասխանատու Մոհամմեդռեզա Մոդուդին, Իրանի հետ ֆինանսական փոխանակումների համար Եվրոպայի ֆինանսական մեխանիզմ՝ INSTEX-ի մասին ասել է. «Սննդամթերքի ու դեղորայքի համար նախատեսված Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը հակասում է ՀԳՀԾ-ին, քանի որ Իրանը չի ոտնահարել ՀԳՀԾ-ն»:

«Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում պարտավորություններ ստանձնած երեք երկրների Գերմանիայից, Բրիտանիայից ու Ֆրանսիայից ակնկալում է, որ հավատարիմ մնան իրենց պարտավորություններին: Եվրոպացիների գործարկած այս մեխանիզմ Իրանի համար արդյունավետ լինելուց առավել նաև վերականգնում է Եվրոպայի հեղինակությունը»,-հավելեց Մոդուդին:

Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հինգշաբթի օրը ԵՄ-ի նստաշրջանի ընթացքում հայտարարեցին, որ «Առևտրական գործարքների պաշտպան միջոց» (INSTEX) անվան ներքո գրանցվել է Եվրոպայի ու Իրանի միջև ֆինանսական հատուկ մեխանիզմը: