Թեհրանում է Սիրիայի արտգործնախարարը
https://parstoday.ir/hy/news/iran-i104061-Թեհրանում_է_Սիրիայի_արտգործնախարարը
Գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, Թեհրան է ժամանել Սիրիայի արտգործնախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2019 08:21 Asia/Tehran
  • Թեհրանում է Սիրիայի արտգործնախարարը

Գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, Թեհրան է ժամանել Սիրիայի արտգործնախարարը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այսօր նախատեսված է Իրանի և Սիրիայի արտգործնախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Վալիդ Ալ-Մոալեմի հանդիպումը: Կողմերը քննարկելու են Սիրիայի վերջին զարգացումները:

Այսօր Թեհրան է ժամանելու նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Փեդերսենը:

Վալիդ Ալ-Մոալեմի և Փեդերսենի այցը Թեհրան կայանում է այն պայմաններում, երբ փետրվարի 14-ին, Սոչիում կայանալու է Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ նիստը: