Զարիֆն ու Շամխանին Թեհրանում հանդիպել են Սիրիայի ԱԳ նախարարին
Երեքշաբթի օրը, Թեհրանում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալլեմի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին կրկին շնորհավորելով ահաբեկիչների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Սիրիայում գործող ահաբեկիչներին աջակցելու հարցում Իսրայելի ռեժիմի խոստովանությանն ու ասել է, որ նրանք նրանք դեմ են տարածաշրջանի ու Սիրիայի խաղաղությանն ու կայունությանը:
Զարիֆն իրանական ընկերությունների անունից պատրաստակամություն է հայտնել Սիրյիայի վերակառուցման հարցում այդ երկրի հետ համագործակցելու համար:
Բարձր գնահատելով ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի կառավարության ու ժողովրդի կողմից Սիրիային ցուցաբերած աջակցությունը, Սիրիայի ԱԳ նախարարն այդ հաղթականը համարել է Սիրիայի, Իրանի ու Սիրիայի ժողովրդի մյուս բարեկամների հաղթանակը:
Առանձին հանդիպման ընթացքում, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Իրանի ու Սիրիայի համագործակցությունն անհերքելի ձեռքբերումներ է ունեցել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար և այս ընթացքը կշարունակվի մինչև Սիրիայի անվտանգության ճգնաժամին իսպառ վերացումը»:
Վերջում, Ալի Շամխանին անընդունելի է համարել սիոնիստների կողմից Սիրիայի դեմ ոտնձգության, այդ երկրի բանակի ու դիմադրության ուժերի դեմ քայլերի ու տարածքային ամբողջականության խախտման շարունակումը: Նա ասել է.«Այս քայլերի շարունակման դեպքում, ագրեսորներին զսպելու ու պատասխան հարված հասցնելու համար նախատեսված քայլերը կիրականացվեն, որպեսզի Իսրայելի հացագործ ու խարդախ ղեկավարների համար դաս լինի»: