Իրանի հետ առևտուրը ՀԳՀԾ-ի բաղադրիչ տարրն է. ԱՄՆ-ում ԵՄ դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i104098-Իրանի_հետ_առևտուրը_ՀԳՀԾ_ի_բաղադրիչ_տարրն_է._ԱՄՆ_ում_ԵՄ_դեսպան
ԱՄՆ-ում ԵՄ դեսպանը քննադատելով ՀԳՀԾ-ից այդ երկրի հրաժարումն ընդգծել է. «Իրանի հետ առևտուրը ՀԳՀԾ-ի բաղադրիչ տարրն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2019 08:41 Asia/Tehran
  • Իրանի հետ առևտուրը ՀԳՀԾ-ի բաղադրիչ տարրն է. ԱՄՆ-ում ԵՄ դեսպան

ԱՄՆ-ում ԵՄ դեսպանը քննադատելով ՀԳՀԾ-ից այդ երկրի հրաժարումն ընդգծել է. «Իրանի հետ առևտուրը ՀԳՀԾ-ի բաղադրիչ տարրն է»:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման Դեյվիդ  Օ'Սալիվանն ասել է. «Իրանի հետ միջուկային համաձայնությունն ունի ՄԱԿ-ի հաստատումը և դրա շուրջ բանակցել են ԵՄ-ն և վեց երկրներ»:

Օ'Սալիվանը ցավ հայտնելով ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ-ի վարչակազմի ընդունած որոշման կապակցությամբ, հավելեց. «Այս համաձայնությունը կայացավ բոլոր կողմերի շահերն օպտիմալ կերպով ապահովելու նպատակով միանշանակ կենտրոնանալով միջուկային հարցի վրա»:

Դեյվիդ Օ՛Սալիվանը, քննադատելով Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշումն ասել է. «Թրամփի վարչակազմն իշխանության հասավ սեպ  խրելու համար Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև հարաբերություններում»:

Եվրոպական երեք երկրներ պաշտոնապես հայտարարել են Իրանի հետ առևտրի մասնավոր մեխանիզմ՝ (INSTEX)-ի գործարկման մասին: