Ռոհանի. Բահմանի 22-ի երթին մարդկանց ներկայությունը վճռական պատասխան է թշնամիների դավադրությանը:
https://parstoday.ir/hy/news/iran-i104109-Ռոհանի._Բահմանի_22_ի_երթին_մարդկանց_ներկայությունը_վճռական_պատասխան_է_թշնամիների_դավադրությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Բահմանի 22-ի հանրահավաքը (Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը) բնութագրել է որպես Իրանի ժողովրդի կտրուկ պատասխանը թշնամիների դավադրություններին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 06, 2019 12:53 Asia/Tehran
  • Ռոհանի.  Բահմանի 22-ի երթին մարդկանց ներկայությունը վճռական պատասխան է թշնամիների դավադրությանը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Բահմանի 22-ի հանրահավաքը (Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը) բնութագրել է որպես Իրանի ժողովրդի կտրուկ պատասխանը թշնամիների դավադրություններին:

Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստի ավարտին շնորհավորել է իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: Նա իրանցիներին կոչ է արել մասնակցել Բահմանի 22-ի քայերթին, ասելով. «Իրանի ժողովուրդը Իսլամական հեղափոխության տերն է»:

Ռոհանիին, անդրադառնալով իրանցիների դեմ թշնամիների դավադրությանը, հավելել է. «Տարածաշրջանի խնդիրները կապված են ԱՄՆ ներխուժումների եւ ապօրինի ներկայության հետ, եւ տարածաշրջանի ժողովուրդները լավ գիտակցում են, որ Իրանը միշտ էլ նպաստել է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունության հաստատմանը»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խոսքերով, Իրանն ինքն ահաբեկչության զոհ է եվ միշտ պայքարել է ահաբեկչության դեմ: Նա ընդգծել է. «Տարածաշրջանի անվտանգության մեծ մասը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողմից տարածաշրջանի ժողովուրդներին ցուցաբերած աջակցությամբ»: