Իրանից դեպի Իրաք արտահանումը կազմել է մոտ 9 միլիարդ դոլար
Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է.«2018 թվականին Իրանից Իրաք արտահանման ծավալը հասել է մոտ 9 միլիարդ դոլարի»:
ՖԱՐՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Իրանից Իրաք արտահանման միջին ծավալը 2019 թվականի հունվարին կազմել է մոտ 750 միլիոն դոլար, Սեյեդ Համիդ Հոսեյնին հստակեցրել է.«Իրանը 2018 թվականին 8 միլիարդ 750 միլիոն դոլարի ապրանք արտահանելով Իրաք, գերազանցել է Թուրքիային»:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության արտահանումային շուկաների ընդլայնման հարցերով տեղակալ Համիդ Զադբումը ևս տեղեկացրել է, որ Իրանից դեպի Իրաք արտահանման ծավալն աճել է 67 տոկոսով:
Իրաքը Միջին Արևելքում ու Ասիայում Իրանի տնտեսական կարևոր գործընկերներից մեկն է համարվում:
Չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, Իրանի նավթային ու ոչ-նավթային ապրանքների արտահանումը շարունակվում է: