Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ-ին հարող յոթ անձինք
ԻԻՀ անվտանգության նախարարը հայտարարել է Իրանում ԻԼԻՊ-ին հարող յոթ անձանց ձերբակալության մասին:
Կիրակի օրը, Թեհրանում կայացած պաշտպանական ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ անվտանգության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին ասել է.«Իրանի անվտանգության ուժերը մինչ օրս կատարյալ զգոնությամբ դիտարկել են թշնամիների բոլոր տեղաշարժերը»:
Իրանի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների և զարգացումների մասին, Ալավին ասել է.«Այդ ոլորտում Իրանում առաջընթաց, նորարարություն ու աճ է գրանցվել»:
Իրանի անվտանգության նախարարն ասել է.«Այօր զարգացումներն այնպիսին են, որ շրջափակումներն անազդեցիկ են դարձել և տարբեր, այդ թվում՝ ծովային, ցամաքային, օդային ու ստորջրյա ոլորտներում, Իրանն արժեքավոր զենքեր է արտադրել»: