Իրանում ձերբակալվել են ԻԼԻՊ խմբավորման երկու պարագլուխներ
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է ԻԼԻՊ թաքֆիրական ահաբեկչական խմբավորման երկու պարագլուխների, որոնք կապված են եղել ոչ հարևան երկրների հետ։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի հետախուզության նախարար Հոջաթ-օլ-Էսլամ Սեյեդ Էսմայիլ Խաթիբը կառավարության վերջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անցած 50 օրերի ընթացքում ահաբեկիչների դեմ ծանր ու լուռ մարտերի վերաբերյալ հետախուզության նախարարության հրապարակած վերջին հայտարարությանը ,ասել է,-Իրանի երախտավոր ժողովրդի քարոզչական, անվտանգության, մշակութային և զգոն խմբերի աջակցությամբ և համագործակցությամբ անվտանգության ուժերին հաջողվել է 12 գործողությունների ընթացքում հայտնաբերել և ձերբակալել Իրանում անօրինական քաղաքացի հանդիսացող մոտ 20 անձի։
Իրանի հետախուզության նախարարը հավելել է.- «Այս մարդկանցից մոտ 12-ն օպերատիվ ուժեր էին, ովքեր եկել էին Իրան գործողություններ իրականացնելու համար։
Իրանի հետախուզության նախարարը, նշել է որ ահաբեկիչների կողմից սկսված նոր քայլն այն է, որ նրանք ընտանիքներով են գալիս Իրան որպեսզի նորմալ ձևանան։ Նա նաև ժողովրդին կոչ է արել ավելի զգայուն լինել անօրինական քաղաքացիներին բնակարան վարձով տալու հարցում։
«Քանի որ զինված ուժերի օգնությամբ սահմանային հսկողությունն ավելացել է, նրանք գնումներ են կատարում երկրի ներսում,ուստի պետք է ավելի մեծ բծախնդրություն ցուցաբերել բազմաֆունկցիոնալ տեխնիկայի վաճառքում։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը տապալելու և դիմակայելու համար տարաբնույթ գործողություններ են իրականացվել, որոնցից ոչ մեկը արդյունքի չի հասել։
Վերջին տարիներին ամերիկյան պատժամիջոցների առավելագույն ճնշման ձախողմամբ. Իրանի դեմ անվտանգային առավելագույն ճնշում է ձևավորվել, և այդ շարժումներում լայն համագործակցություն կա Իսրայելի, Ամերիկայի և Բրիտանիայի միջև։