Ռոհանի. ԱՄՆ-ի պլանները չեն ազդում Իրանի ժողովրդի կամքի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i104334-Ռոհանի._ԱՄՆ_ի_պլանները_չեն_ազդում_Իրանի_ժողովրդի_կամքի_վրա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մեծ տերությունների, հատկապես Միացյալ Նահանգների դավադրությունները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2019 12:33 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ի պլանները չեն ազդում Իրանի ժողովրդի կամքի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մեծ տերությունների, հատկապես Միացյալ Նահանգների դավադրությունները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանցիները, իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով բահմանի 22-ի հանրահավաքին մասնակցելով, աշխարհին ցույց տվեցին, որ երբեք իրենց երկրի ինքնիշխանությունը չեն հանձնի օրատ ոտնձգիչ ուժերին: 

Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց 40 տարի առաջ: Նա հավելել է, որ անցյալ տարիների ընթացքում թշնամիները մշտապես փորձում էին խանգարել, վիրավորել եւ հիասթափեցնել Իրանի ժողովրդին, սակայն ժողովուրդը կրկին ամուր պաշտպանեց իր արժանապատվությունն ու  անկախությունը եւ հրաժարվում է հանձնվել թշնամուն: