Ռոհանի.«Ահաբեկչությունը տարածաշրջանի ամենակարևոր խնդիրներից է և պահանջում է միասնական պայքար»
https://parstoday.ir/hy/news/iran-i104385-Ռոհանի._Ահաբեկչությունը_տարածաշրջանի_ամենակարևոր_խնդիրներից_է_և_պահանջում_է_միասնական_պայքար
Նշելով, որ ահաբեկչությունը Միջինարևելյան տարածաշրջանի ամենակարևոր խնդիրներից է, ԻԻՀ նախագահն ասել է.«Ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ պայքարը բոլոր երկրների համագործակցության կարիք ունի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 14, 2019 17:22 Asia/Tehran
  • Ռոհանի.«Ահաբեկչությունը տարածաշրջանի ամենակարևոր խնդիրներից  է և պահանջում է միասնական պայքար»

Նշելով, որ ահաբեկչությունը Միջինարևելյան տարածաշրջանի ամենակարևոր խնդիրներից է, ԻԻՀ նախագահն ասել է.«Ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ պայքարը բոլոր երկրների համագործակցության կարիք ունի»:

Ռուսաստանի Սոչի քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանն ու Թուրքիան վճռական են տրամադրված ահաբեկչության դեմ մղվող պայքարում և համագործակցում են միմյանց հետ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ցավոք տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումները տարիներ է, որ հովանավորվում են օտարերկրյա ուժերի, հատկապես ԱՄՆ-ի կողմից»:

Սոչիում Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպման մասին Ռոհանին ասել է.«Այն դեպքում, երբ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Սոչիում ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության ամրապնդման և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, մի խումբ էլ, որոնք աջակցում են ահաբեկիչներին, Վարշավայում դավեր են նյութում տարածաշրջանի կայունության ու անվտանգության դեմ»:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը ևս ասել է.«Անկարան  կշարունակի Իրանի հետ երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունները ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ»:

Ողջունելով Եվրոպայի ու Իրանի վճարումների հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի «Առևտրային փոխանակումների աջակցության գործիք»-ի ստեղծումը, Թուրքիայի նախագահն ասել է.«Թուրքիան պատրաստ է  INSTEX-ի շրջանակում  համագործակցել Իրանի հետ և  ստեղծել երկկողմ նմանատիպ մեխանիզմ»: