Իրանն ու Ռուսաստանն կարևորել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը
Իրանի ու Ռուսաստանի նախագահներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունների կարևորությունը:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սիրիայում երկու երկրների համագործակցությունն արդյունավետ բնութագրելով, ասել է. «Թեհրանը շարունակում է ընդգծել Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման նշանակությունը և մինչև Սիրիայում կայուն խաղաղության հասնելը, կշարունակի բարեկամ երկրների հետ համագործակցությունը»:
ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև տնտեսական ոլորտում Իրանի ու Ռուսաստանի միջև ընդլայնվող համագործակցություններին, ընդգծելով երկկողմ համագործակցությունների շարունակվելը:
Ռոհանին շնորհակալություն է հայտնել Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական դեպքի կապակցությամբ Վլադիյիր Պուտինի հայտնած ցավակցության կապակցությամբ: Նա հավելել է. «Նման դեպքերն ընդգծում են ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ տարածաշրջանի երկրների համագործակցության ու համադրման անհրաժեշտությունը»:
ԻԻՀ-ն նախագահը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, հինգշաբթի օրը մեկնել է Սոչի՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: