ԱՄՆ-ն թուլանում է, պատասխանատուները պիտի զգուշանան եվրոպացիների խաղերից. Հեղափոխության մեծարգո առաջնորդ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ ԻԻՀ համակարգը գտնվում է ամենալավ, իսկ մեծապետականության ճակատն ու նրան գլխավորող ԱՄՆ-ն՝ ամենաթույլ պայմաններում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի օրը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թշնամու, այսինքն մեծապետականության ճակատի ու նրան գլխավորող ԱՄՆ-ի թույլ դիրքերին, ընդգծել է. «Մենք չենք ցանկանում պարզամիտ ձևանալ ու թշնամուն անտեսել, սակայն իրականությունն ապացուցում է, որ թշնամին մխրճված է ներքին ու արտաքին հարցերի մեջ»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ հասարակական խնդիրները, երիտասարդության ընկճվածությունն ու հիասթափությունը, սպանության ու ոճրագործության վիճակագրական թվերի հավելումը, թմրադեղերի ու դրանից կախվածության տարածումը, ԱՄՆ-ի ղեկավարների միջև վեճերը և պարտքերն ԱՄՆ-ի դիմագրաված խնդիրների միայն մի մասն են: Նա հավելել է. «Այս բոլորը հիմնավորված է վիճակագրական թվերով և ԱՄՆ-ի պաշտոնական ու ներքին զեկույցներով և հենց այս բարդությունների ու խնդիրների պատճառով էլ Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում հայտնվել են նման պայմաններում ու խիստ ներվայնացած են»:
«ԱՄՆ-ի թեթևամիտ պետական այրերն իրենց որոշ գործընկեր, նաև թույլ ու վախեցած պետությունների Վարշավայի նիստին մասնակցելու և Իրանի դեմ որոշում ընդունելու հրավեր ուղղեցին, սակայն այս նիստը, որևէ արդյունքի չհանգեց: Սրանք բոլորը թուլության նշաններ են և թշնամին թուլության պահին դիմում է հայհոյանքների ու աղմուկի»,-հավելել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Վարշավայի նիստին:
Նա հայտարարել է, որ Վարշավայի ձախողած նիստը և Սիոնիստական ռեժիմի հետ մուսուլման երկրների պաշտոնատարների նույն սեղանին նստելն ու ԱՄՆ-ի հետ դաշնակցելը, նրանց խայտառակվելու պատճառ կդառնա, ընդգծել է. «Այս անձինք իրենց ժողովուրդների մոտ հարգանք չունեն»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ արևմուտքի քայլերն ու պահվածքը խաղ են: Նա հավելել է. «Ամերիկացիների վիճակը պարզ է, քանի որ նրանք սուրը մերկացրել են, սակայն պիտի զգուշանալ եվրոպացիներից, քանի որ նրանք խաղ են խաղում»:
«Այն օրը երբ այս հեղափոխությունը թույլ տնկի էր, բոլոր թշնամիները միացան ու չկարողացան որևէ քայլ կատարել: Իսկ այսօր, երբ այս տնկի հաստաբուն ծառ է դարձել, որևէ գործ չեն կարող կատարել»,-եզրակացրել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին: