Շամխանի.«Իրանը վրեժ է լուծելու Խաշ-Զահեդան ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներից»
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Իրանի օրակարգում ներառված է Խաշ-Զահեդան ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչության համար վրիժառությունը»:
«Իրանի բանավոր պատմությունը» թեմայով երկրորդ ազգային համագումարի շրջանակում, պատասխանելով Խաշ-Զահեդան ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչական դեպքի հեղինակներից վրեժ լուծելու նպատակով կայացած Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստերի արդյունքների մասին հարցումին, Ալի Շամխանին ասել է.«Պակիստանի կառավարությունը խոստացել է երաշխավորել իր սահմանների անվտանգությունը, կանխելով հակահեղափոխականների մուտքն այդ երկիր»:
Սիրիայում ԻԻՀ խորհրդատվական ներկայության վերաբերյալ Շամխանին ասել է.«Սիրիայում Իրանի ներկայությունը այդ երկրի կառավարության խնդրանքով է»:
Նա հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը Սիրիայի կառավարության հրավերով և այդ երկրի ժողովրդին օգնելու նպատակով է գնացել այդ երկիր և քանի դեռ Սիրիայի կառավարությունը ցանկանում է, Իրանը ներկա կլինի այդ երկրում»:
Իրանի հրթիռային կարողության մասին Շամխանին ասել է.«Թեհրանը հրթիռային հեռահարության ու ճշգրտության և թիրախների ոչնչացման հզորության հետ կապված ոչ մի երկրից թույլտվություն չի ստանում»: