Իրանը կողմ է Վենեսուելայի խնդիրներն առանց արտաքին միջամտության լուծելուն
Իրանի ԱԳՆ-ի օգնականը եւ Ամերիկայի գործերի վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Վենեսուելայի օրինական կառավարության առաջարկին՝ առանց արտաքին միջամտության Կարակասում հարցերը լուծելու գործընթացին:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Մոհսեն Բահարվանդը հայտնելով Իրանի աջակցությանը Վենեսուելայի օրինական կառավարությանն ասել է, որ անընդունելի է անտեսել այն սկզբունքները, ինչպիսիք են՝ չմիջամտել երկրների ներքին գործերին եւ միջազգային հարաբերություններում ուժի դիմելու սպառնալիքներին:
Վենեսուելայի զարգացումները քննարկելու համար Մոսկվա մեկնած Բահավանդին հավելել է, որ Իրանը եւ Ռուսաստանը փորձում են ընդհանուր քաղաքական դիրքորոշում ընդունել ԱՄՆ անօրինական գործողությունների դեմ, որպեսզի կարողանան կանխել այդ երկրում ապօրինի քայլերի իրականացմանը:
Իրանի ԱԳՆ-ի օգնականը եւ Ամերիկայի գործերի վարչության գլխավոր տնօրենը հստակեցրել է, որ Իրանից եւ Ռուսաստանից բացի, շատ երկրներ դեմ են միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի միակողմանիությանը: