Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի գիտական աճը 50 անգամ ավելացել է
Իրանի մշակությաին հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի գիտական աճը 50 անգամ ավելացել է»:
Այսօր Թեհրանում կայացած «Տեսաբանության ամբիոնները» թեմայով երրորդ կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, Սաիդ Ռեզա Ամելին ասել է.«Ստենֆորդ համալսարանի զեկույցի համաձայն՝ Իրանում գիտության արտադրության ծավալը 1998 թվականին կազմել է հազար, իսկ 2018 թ.-ին 50 հազար հոդված: Իհարկե, Իրանի գիտության և տեխնոլոգիաների հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան հոդվածների քանակը»:
Ամելին հավելել է.«Մտածողությունը պետք է մի կետից վերափոխվի և դառնա ավելի ընդգրկուն, քանզի վերլուծությունը հիմնված է ինտելեկտուալ կետերի խաչմերուկի վրա»:
Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղարը հստակեցրել է.«Ազատախոհության ամբիոնները քայլեր են անում, որպեսզի ունակությունները դրսևորվեն: Այս ուղղությամբ պետք է ամրապնդել հասարակական պատասխանատվությունը»: