Զարիֆ.«Ավելի հզոր տարածաշրջան ունենալը, Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i105297-Զարիֆ._Ավելի_հզոր_տարածաշրջան_ունենալը_Իրանի_տարածաշրջանային_ռազմավարությունն_է
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն ավելի հզոր տարածաշրջան ունենալն է»:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Մարտ 11, 2019 14:36 Asia/Tehran
  • Զարիֆ.«Ավելի հզոր տարածաշրջան ունենալը, Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է»

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն ավելի հզոր տարածաշրջան ունենալն է»:

Բաղդադում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը երբեք չի ձգտել ի վնաս տարածաշրջանի այլ երկրների, հզոր ներկայություն ունենալ»:

Զարիֆը հավելել է.«Տարածաշրջանում կան բավականին հզոր այրեր, բայց կարևորը ավելի հզոր տարածաշրջան կերտելու տեսլականի իրականացումն է»:

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Իսլամական հանրապետությունն Իրաքում այլ երկրի դեմ տեղաշարժեր իրականացնելու կամ այլ երկրի ներքին գործերին միջամտության դրդելու նպատակ չունի:Իրանի դիրքորոշումը երկխոսությունն է»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ՝ նախապատրաստելու  ԻԻՀ նախագահի այցն այդ երկիր: