ԻԻՀ նախագահը հանդիպել է Այաթոլլահ Սիսթանիի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i105368-ԻԻՀ_նախագահը_հանդիպել_է_Այաթոլլահ_Սիսթանիի_հետ
Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Նաջաֆ Աշրաֆում հանդիպել ու բանակցել է Իրաքի շիաների բարձրաստիճան հոգևորական Այաթոլլահ Ալի Սիսթանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 14:01 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը հանդիպել է Այաթոլլահ Սիսթանիի հետ

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Նաջաֆ Աշրաֆում հանդիպել ու բանակցել է Իրաքի շիաների բարձրաստիճան հոգևորական Այաթոլլահ Ալի Սիսթանիի հետ:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի առավոտյան աշխարհի շիաների առաջին առաջնորդ Իմամ Ալիի սրբավայր դամբարան այցելելուց հետո, հանդիպել է Այաթոլլահ Սիսթանիի հետ:

ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով ժամանել  է Բաղդադ: Իրաքի մայրաքաղաքում երկօրյա կեցության ընթացքում, Ռոհանին հանդիպել ու բանակցել է այդ երկրի պաշտոնատարների և  էլիտայի ներկայացուցիչների հետ: 

Իրանի ու Իրաքի պաշտոնատարները, տարբեր ոլորտներում ինտենսիվ բանակցությունների արդյունքում, հինգ փաստաթուղթ ու համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Իրանը և Իրաքը երեքշաբթի օրը համատեղ հաղորդագրություն են հրապարակել, որում ուրվագծել են հետագա համագործակցությունների շրջանակը: Կողմերը համաձայնության են եկել երկու երկրի քաղաքացիների մուտքի վիզաները անվճար դարձնելու և  Արվանդ Ռուդ գետի հորատման աշխատանքների շուրջ: