Թեհրանում ՌԴ դեսպան.«Իրանն ահաբեկչության զոհ է»
Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանն ասել է.«Հակառակ որոշ երկրներին պնդումների, թե Իրանն ահաբեկչության հովանավորն է, Իսլամական հանրապետությունը այս չարաբաստիկ երևույթի զոհն է»:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին ուղղված Թեհրան-Մոսկվա համագործակցությանը, Իրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ճաղարյանը հավելել է.«Ռուսաստանը գոհ է ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրանի հետ համագործակցությունից»:
Կարևորելով տարբեր բնագավառներում Իրան-Ռուսաստան համագործակցության ընդլայնումը, Ճաղարյանը հստակեցրել է.«Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնման ճանապարհին կան խնդիրներ, որոնք կկարգավորվեն երկու երկրի պատասխանատուների կողմից»:
Անդրադառնալով էներգետիկայի, էլեկտրաէներգիայի և էլեկտրաէներգիայի միջանցքի ստեղծման ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ համաձայնությանը, Իրանում ՌԴ դեսպանը հույս է հայտնել,որ լավ նախադրյալներ կստեղծվեն երկկողմ ու եռակողմ խորհրդակցությունների շարունակման համար: