Մարտ 19, 2019 07:39 Asia/Tehran
  • Իրանից Հարավային Կորեայի նավթի ներմուծման ծավալն աճել է 4 անգամ

Իրանական ֆարվարդին (փետրվար) ամսվա ընթացքում, Իրանից Հարավային Կորեայի նավթի ներմուծման ծավալն աճել է 4 անգամ:

Հարավային Կորեայի Յունհափ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անցած ամիս, այդ երկիրն Իրանից ներմուծել է 476 միլիոն դոլար արժողությամբ նավթ: Հատկանշական է, որ այս ցուցանիշը մոտ 4 անգամ գերազանցում է հունվար ամսին ներկրված նավթի ծավալին, որի արժեքը կազմել էր 101 միլիոն դոլար:

Այսպիսով, Իրանի նավթի արտահանումը Հարավային Կորեա, մոտեցել է նախորդ տարվա ծավալներին:

Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ն ջանքեր է գործադրել՝ մի շարք երկրների համոզելու, նվազեցնել Իրանից նավթի ներմուծումը, սակայն այդ ջանքերն անարդյունք են եղել:

 

 

 

 

Պիտակ