Լարիջանի.«Ամերիկացիները տնտեսական ահաբեկչի դեր են խաղում»
https://parstoday.ir/hy/news/iran-i106122-Լարիջանի._Ամերիկացիները_տնտեսական_ահաբեկչի_դեր_են_խաղում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Միացյալ Նահանգները տնտեսական ճնշումներ գործադրելով Իրանի կառավարության ու ժողովրդի նկատմամբ, տնտեսական ահաբեկչի դեր է խաղում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 07, 2019 19:03 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ամերիկացիները տնտեսական ահաբեկչի դեր են խաղում»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Միացյալ Նահանգները տնտեսական ճնշումներ գործադրելով Իրանի կառավարության ու ժողովրդի նկատմամբ, տնտեսական ահաբեկչի դեր է խաղում»:

 «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ալի Լարիջանին հավելել է.«Ներկայումս ԱՄՆ-ն տարածաշրջանի որոշ երկրների նկատմամբ ճնշում գործադրելով տնտեսական ահաբեկչի դերում է հանդես գալիս»:

Լարիջանին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ ասել է.«Ոչ մի պատճառ չկա ,որ Իրանը հավատարիմ չլինի մի համաձայնագրի,որին հավատարիմ է ողջ աշխարհը,բացառությամբ մի երկրի, որը մշտապես խնդիր է հարուցում»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, Լարիջանին նշել է.«Իրանը մեծ երկիր է և ունի մեծ հնարավորություններ և կհաղթահարի բոլոր դժվարությունները»:

«Իսլամական հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ համոզված է,որ պետք է սերտ հարաբերություն ունենալ տարածաշրջանի երկրների հետ»,ասել է Լարիջանին: