Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնազոհությունները նպաստում են Եվրոպայի անվտանգությանը
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Եթե Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը չպատերազմեր Իրաքի ու Սիրիայի ժողովրդի կողքին, ԻԼԻՊ-ն իր կգրավեր արաբական երկու մայրաքաղաքները և ահաբեկչական բանակ կուղարկեր դեպի Եվրոպա»:
Չորեքշաբթի գիշեր Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հրապարակել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթոնի բանավեճերից մեկը, որտեղ Թրամփը հայտարարում է, որ Իրանը Իրաքում ու Սիրիայում կործանում է ԻԼԻՊ-ին:
Իրանի պահապանների կորպուսին ահաբեկիչ անվանելու Դոնալդ Թրամփի քայլը խոսում է տարածաշրջանային հավասարություններում այդ ժողովրդական ուժերի թողած ազդեցության մասին, ինչն այսօր Իրաքում ու Սիրիայում տեսնում ենք ժողովրդական հավաքազորի տեսքով:
Արաբական երկու պետությունների խնդրանքով Սիրիայում և Իրաքում Իրանի պահապանների կորպուսի ներկայությունը ԻԼԻԼՊ-ին ու նրա աջակիցներին թույլ չտվեց իրականացնել խալիֆայություն ստեղծելու իր երազանքը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գաղափարախոսության հիմքով դիմադրության մշակույթը ժողովրդական արմատներ ձգեց Իրաքում ու Սիրիայում, և այսօր այդ երկրներում ժողովրդական ուժերը պայքարում են ԻԼԻՊ-ի մնացորդների դեմ և ամուր անվտանգություն են խոստանում Սիրիայի ու Իրաքի ժողովրդին:
Մի օր Սիրիան ու Իրաքը աշխարհի ավելի քան 80 երկրներից եկող ահաբեկիչների հյուրընկալոց երկրներ էին դարձել, որ այդ ընթացքում ԻԼԻՊ-ի եվրոպացի գործակալները հեշտությամբ հասնում էին Իրաք ու Սիրիա:
Ահաբեկչական արդիական մեթոդներով ԻԼԻՊ-ի գործակալներին պատրաստելը եվրոպական պետություններից առել էր երբեմնի հանգիստը, սակայն, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շնորհիվ կործանվեցին Իրաքում ու Սիրիայում գործող ահաբեկիչները եվրոպացիները սկսեցին հանգիստ շնչել:
Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտությունը կանխեց Եվրոպայի սահմանները հասնելու այդ ահաբեկչական խմբի ծրագիրը:
Անկասկած ահաբեկչության դեմ պայքարում Իրանի բացառիկ դերակատարությունը եվրոպական մայրաքաղաքներից հեռացրեց վտանգի սպառնալիքը և այս պայմաններում Իրանի պահապանների կորպուսի դեմ Թրամփի կառավարության միակողմանի քայլը անընդունելի է աշխարհի համար:
ԱՄՆ-ն, որ ինքը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ճանապարհ էր հարթել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի համար մեծ պարտություն կրեց պահապանների կորպուսի առանցքայնությամբ ձևավորված դիմադրության ճակատից: Այժմ Թրամփի կառավարության թշնամական մոտեցումները պետք է մեկնաբանել այս շրջանակներում:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի պատմական զարգացումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարածքում շարունակ ձախողվել են ԱՄՆ-ի նախագծերը և այդ ձախողումները ԱՄՆ-ին տարել են դեպի տարածաշջանը ճգնաժամային դարձնելու քայլերը:
ԱՄՆ-ի այս քաղաքականությունը լուրջ վտանգ է համարվում համաշխարհային անվտանգության համար, և երբ ԻԼԻՊ-ն ասպատակում էր Իրաքում ու Սիրիայում այդ վտանգը զգալի էր եվրոպական երկրների համար: ԻԼԻՊ-ի կործանմամբ, այսօր եվրոպացիները իրնց անվտանգությունը պարտական են Իրանի նման երկրներին, որոնք անկեղծությամբ պայքարում են ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ: