ԻԻՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանը կանչվել է ԱԳ Նախարարություն
Իրանի իսլամական հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր առաքելության մեկնարկից ժամեր անց, կանչվել է ԱԳ նախարարություն:
Իրանի ԱԳ նախարարությունում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը հետևող շտաբի քարտուղարության ղեկավար Սեյեդ Հոսեյն Սադաթ Մեյդանին հայտարարել է.«Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիեբուն կիրակի օրը կանչվել է ԱԳ նախարարություն, որպեսզի պարզաբանումներ ներկայացնի Իրանում ուրանի հարստացման կապակցությամբ Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի թուիթերյան գրառումների վերաբերյալ»:
Դա այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր 14 անգամ հաստատել է, որ Իրանը լիովին կատարել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները:
Նշելով, որ ինքը անտեղյակ է Վաշինգտոնում իր երկրի դեսպանի թուիթերյան գրառումներից, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է Ֆրանսիայի կառավարության քաղաքական կամքը՝ ՀԳՀԾ-ի կատարյալ իրագործման համար:
«Այս մասին անմիջապես կհայտնեմ Փարիզին». ասել է դեսպանը:
Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիեբուն կիրակի օրը իր հավատարմագրի պատճենը հանձնել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆին: