Ռոհանի.«ԻՀՊԿ-ին ահաբեկիչ համարելը ԱՄՆ-ի խարդախությունն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i106471-Ռոհանի._ԻՀՊԿ_ին_ահաբեկիչ_համարելը_ԱՄՆ_ի_խարդախությունն_է
Իսլամական հեղափոխության պահապաների կորպուսին ահաբեկիչ անվանելը համարելով ԱՄՆ-ի խաբեբա պետության տգեղ քայլը ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Պահապանների կորպուսին ու Իրանի զինված ուժերին ուղղված անարգանքը ուղղված է Իրանի ժողովրդին»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 18, 2019 07:41 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապաների կորպուսին ահաբեկիչ անվանելը համարելով ԱՄՆ-ի խաբեբա պետության տգեղ քայլը ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Պահապանների կորպուսին ու Իրանի զինված ուժերին ուղղված անարգանքը ուղղված է Իրանի ժողովրդին»:

ՀԻնգշաբթի օրը, Իրանի բանակի օրվա առիթով կազմակերպված հատուկ արարողությանն ունեցած ելույթում Հասան Ռոհանին հավելել է.«Այսօր ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը դեմ են տարածաշոջանի անվտանգության, միատարրության, եղբայրության ու ազգային շահերի պաշտպանության գոյության հետ»:

Ռոհանին ասել է.«Արդեն 18 տարի է ինչ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում ու մինչև Լիբանան, Եմեն ու այլ երկրներ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները դժբախտությունից և ավերածությունից բացի տարածաշրջանի ժողովուրդների համար ոչ մի օգուտ չի ունեցել»:

Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն և տարածաշրջանում նրա նվաստ հետևորդները ու նաև Սիոնիստական ռեժիմը չէին պատկերացնում, որ տարածաշրջանի ժողովուրդները կաարղանան Միջին Արևելքում գտնվող իրենց հայրենիքից ջախջախելով դուրս վռնդել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի վաձկան ահաբեկիչ ուժերին»:

Իրանի նախագահը շեշտել է.«Այն ինչ կարևոր է ԻԻՀ-ի համար տարածաշրջանի երկրների կայունությունը, անվտանգությունը, անկախությունն ու ահաբեկչության կործանումն է»:

Հինգշաբթի օրը Իրանի ողջ տարածքներում միաժամանակ տեղի է ունենում Իրանի բանակի օրինակելի հաշվարկների շքերթը:

Բանակի օրվա շքերթի հետ միաժամանակ իրանական «Քոսար» կործանիչները հաջողությամբ մանևր են կատարել Թեհրանում: Նույնպես Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանի երկնքում օդային մանևր են կատարել 3 Սաեղե կործանիչներ, միգ-29 երեք ռազմական ինքնաթիռներ կործանիչներին վառելիք մատակարարող 707 ինքնաթիռ և մի Էֆ-14 կործանիչ:

Այս տարի առաջին անգամ բանակի օրվա շքերթին մասնակցում են իրանական արտադրության կործանիչները: