Ռոհանի. Իրանը եւ Պակիստանը որոշել են ընդհանուր սահմանին արագ արձագանքման ուժեր ձևավորել
https://parstoday.ir/hy/news/iran-i106599-Ռոհանի._Իրանը_եւ_Պակիստանը_որոշել_են_ընդհանուր_սահմանին_արագ_արձագանքման_ուժեր_ձևավորել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Թեհրանը եւ Իսլամաբադը որոշել են արագ արձագանքման ուժեր ստեղծել սահմանի վրա համատեղ ահաբեկչության դեմ պայքարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2019 12:24 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը եւ Պակիստանը որոշել են ընդհանուր սահմանին արագ արձագանքման ուժեր ձևավորել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Թեհրանը եւ Իսլամաբադը որոշել են արագ արձագանքման ուժեր ստեղծել սահմանի վրա համատեղ ահաբեկչության դեմ պայքարում:

Իրանի եւ Պակիստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին՝ Թեհրանում Պակիստանի վարչապետ Էմրան Խանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Ռոհանիի խոսքերով, Պակիստանի վարչապետի հետ բանակցությունները նոր քայլ են Թեհրանի եւ Իսլամաբադի միջեւ հարաբերություններում: Նա հավելել է. «Երկու երկրները վճռական են զարգացնել այդ հարաբերությունները եւ որեւէ երրորդ երկիր չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա»:

Իրանի նախագահն անդրադարձել է նաև Թեհրանի ու Իսլամաբադի հնարավորություններին՝ գործարար եւ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու կապակցությամբ, հավելելով, որ Իրանը պատրաստ է ապահովել Պակիստանի նավթային կարիքները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` գազատարի ավարտի համար:

Պակիստանի վարչապետ Էմրհան Խանը նաեւ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշելով, որ Իրանի դերակատարությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հայտարարել է, որ Թեհրանը և Իսլամաբադը կարող են արդյունավետ դեր խաղալ Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատման գործում:

Էմրան Խանը նաև ԱՄՆ-ի կողմից  Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք  ճանաչելը և օկուպացված Գոլանի բարձրունքներն այդ ռեժիմին կցելու գործողությունները համարել է  ՄԱԿ-ի բանաձեւերի և մարդու իրավունքների կոպիտ խախտում: