ԻԼԻՊ-ն ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i106636-ԻԼԻՊ_ն_ստանձնել_է_Շրի_Լանկայում_տեղի_ունեցած_հարձակումների_պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Շրի Լանկայում վերջերս տեղի ունեցած արյունալի հարձակումների պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2019 13:07 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Շրի Լանկայում վերջերս տեղի ունեցած արյունալի հարձակումների պատասխանատվությունը:

ԻԼԻՊ խմբավորման «Աամաղ» պաշտոնական լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է,որ խմբավորման գործակալներն են իրականացրել  Շրի Լանկայում վերջերս տեղի ունեցած հարձակումներն ու պայթյունները:

Կիրակի օրը Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի մի քանի եկեղեցիների ու հյուրանոցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել  է 321 մարդ, ավելի քան 521-ը վիրավորվել է: