ԻԼԻՊ-ն ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը
Ապրիլ 23, 2019 13:07 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Շրի Լանկայում վերջերս տեղի ունեցած արյունալի հարձակումների պատասխանատվությունը:
ԻԼԻՊ խմբավորման «Աամաղ» պաշտոնական լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է,որ խմբավորման գործակալներն են իրականացրել Շրի Լանկայում վերջերս տեղի ունեցած հարձակումներն ու պայթյունները:
Կիրակի օրը Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի մի քանի եկեղեցիների ու հյուրանոցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 321 մարդ, ավելի քան 521-ը վիրավորվել է:
Պիտակ