Լարիջանի.«Իրանցիներն ԱՄՆ-ին պարտադրելու են զղջալ»
Թեհրանում կայացած «Իսլամ աշխարհի ապագան 1414-ի հեռանկարում» թեմայով միջազգային համագումարում ունեցած ելույթում, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի քայլերին, Ալի Լարիջանին ասել է.«Թրամփը ենթադրում է, որ իր քայլերն ԱՄՆ-ի օգտին են, սակայն իր քայլերի արդյունքում աշխարհում մեծացել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը»:
Նշելով, որ միջազգային դաշինքներից, այդ թվում՝ Փարիզի կլիմայական և Իրանի հետ միջուկային համաձայնություններից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Ցավոք Եվրամիությունը ցույց տվեց, որ անկարող է պաշտպանել միջազգային այդ համաձայնությունները»:
ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային պայմանագրերի հանդեպ ԱՄՆ-ի ոչ-հանձնառու կեցվածքի բացահայտ օրինակ համարելով, Լարիջանին ասել է.«Իրանը եվրոպական երկրների կողմից ոչ մի գործնական քայլ չի տեսել միջազգային համաձայնությունների, այդ թվում ՀԳՀԾ-ի նկատմամբ»: