Մուսավի. Խռովություններն ու քաոսը Վենեսուելայում քաղաքական տարաձայնությունների լուծում չեն կարող լինել
https://parstoday.ir/hy/news/iran-i106885-Մուսավի._Խռովություններն_ու_քաոսը_Վենեսուելայում_քաղաքական_տարաձայնությունների_լուծում_չեն_կարող_լինել
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Խռովություններն ու քաոսը Վենեսուելայում քաղաքական տարաձայնությունների լուծում չեն կարող լինել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 03:35 Asia/Tehran
  • Մուսավի. Խռովություններն ու քաոսը Վենեսուելայում քաղաքական տարաձայնությունների լուծում չեն կարող լինել

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Խռովություններն ու քաոսը Վենեսուելայում քաղաքական տարաձայնությունների լուծում չեն կարող լինել»:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է, որ Իրանը հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին: Նա հավելել է. «Քաղաքական տարաձայնությունների լուծման լավագույն ճանապարհը հակամարտող կողմերի միջև երկխոսությունն  է և ժողովրդի խնդիրները լուծելու նպատակով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը՝ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը հավատարիմ ուժերի միջոցով և օրինական կառավարության ղեկավարությամբ»:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով վայելումէ  ԱՄՆ-ի հովոնավորությունը, ապրիլի 30-ին, այդ երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ապստամբության կոչ էր արել: Վենեսուելայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր փոքրիկ հեղաշրջման մասին: