Զանգանե.«Իրանական նավթն այլընտրանք չունի»
Իրանի նավթի նախարարն ասել է.«Թեև իրանական նավթի արտահանումը զրոյացնելն ԱՄՆ-ի և Իրանի երկու հարևան երկրների երազանքն է, բայց դա երբեք իրականություն չի դառնա»:
ԱՄՆ-ի կառավարությունը 2019 թվականի ապրիլի 22-ին հայտարարել է, որ այլևս չի երկարաձգելու իրանական նավթի գնորդներին պատժամիջոցներից ազատելու ժամկետը և փորձելու է զրոյացնել իրանական նավթի արտահանումը: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.«Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են համաշխարհային շուկայում փոխհատուցել իրանական նավթի պակասը »:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, չորեքշաբթի օրը Թեհրանում նավթի, գազի և նավթաքիմիայի 24-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ելույթում ասել է.«Իրանը տարածաշրջանում ոչ մի երկրի հետ թշնամություն չունի, բայց Իրանի երկու հարևան երկրները հայտարարություններ տարածելով և իրենց հնարավորությունները մեծ ներկայացնելով, փորձում են շուկայում գրավել իրանական նավթի տեղը»:
Ընդգծելով, որ Իսլամական հանրապետությունը երբեք նավթը որպես քաղաքական գործիք չի օգտագործել, Իրանի նավթի նախարարն ասել է.«Ցանկացած երկիր, որը կփորձի նավթը որպես քաղաքական գործիք օգտագործել պետք է ընդունի դրա հետևանքները»: