Իրանի ՊՆ.«Եթե Իրանի համագործակցությունները չլիներ, Իրաքն ու Սիրիան կմասնատվեին»
https://parstoday.ir/hy/news/iran-i106941-Իրանի_ՊՆ._Եթե_Իրանի_համագործակցությունները_չլիներ_Իրաքն_ու_Սիրիան_կմասնատվեին
Նշելով, որ Իրանը տարածաշրջանի կայունության ու անվտանգության կայունացման համար բազում ծախեր է կատարել, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը հստակեցրել է.«Եթե Իրանի անվերապահ համագործակցությունները չլինեին, Իրաքն ու Սիրիան տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության թշնամիների ձեռքով մասնատված կլինեին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2019 09:03 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ.«Եթե Իրանի համագործակցությունները չլիներ, Իրաքն ու Սիրիան կմասնատվեին»

Նշելով, որ Իրանը տարածաշրջանի կայունության ու անվտանգության կայունացման համար բազում ծախեր է կատարել, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը հստակեցրել է.«Եթե Իրանի անվերապահ համագործակցությունները չլինեին, Իրաքն ու Սիրիան տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության թշնամիների ձեռքով մասնատված կլինեին»:

Հինգշաբթի օրը, Իրաքի բանակի ծովուժի, օդուժի և հակաօդային պաշտպանության հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նշել է.«Երկու երկրների դեմ առկա  սպառնալիքները պարտադրում են, որպեսզի բանակի ու երկրի պատասխանատուները երկու ժողովուրդների շահերի պաշտպանման ու տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցով առավել շատ խորհրդակցություններ անցկացնեն»:

Իրանի ՊՆ-ն հավելել է.«ԻՀՊԿ-ին ահաբեկիչ անվանելու քայլով, ԱՄՆ-ն վրեժ լուծեց Իրաքում ու Սիրիայում պահապանների կորպուսի գործողություններից, չնայած այդ քայլով ամերիկացիները ձգտում էին կանխարգելել Իրաքում ու Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը»:

Նշելով, որ Իրանի ու Իրաքի պաշտպանական ոլորտի համագործակցությունները տարածաշրջանում հավասարակշռության, խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման պատճառ են դառնալու, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը շեշտել է.«Երկու երկրների մոտ առկա է հարաբերությունները զարգացման կամքը»:

Այս հանդիպման ընթացքում Իրաքի բանակի բարձրաստիճան հրամանատարները գոհունակություն հայտնլեով տարածաշրջանում Իրանի ներկայության կապակցությամբ կարևորել են բարիդրացիական կապերի հիմունքով կողմերի պաշտպանական համագործակցությունների և քաղաքական, անվտանգության, կրոնական ու հասարակական կապերի ամրապնդման անհրաժետությունը: