Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրեն.«Իրանական նավթի արդյունահանումն արագ տեմպերով շարունակվում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i106949-Իրանի_ազգային_նավթընկերության_գործադիր_տնօրեն._Իրանական_նավթի_արդյունահանումն_արագ_տեմպերով_շարունակվում_է
Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենը նշել է, որ պատժամիջոցները որեւէ ազդեցություն չեն ունեցել Իրանի նավթարդյունահանման ծավալների վրա, և նավթի արդյունահանման ծավալը չի նվազել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2019 18:11 Asia/Tehran
  • Իրանի ազգային նավթընկերության  գործադիր  տնօրեն.«Իրանական նավթի արդյունահանումն արագ տեմպերով շարունակվում է»

Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենը նշել է, որ պատժամիջոցները որեւէ ազդեցություն չեն ունեցել Իրանի նավթարդյունահանման ծավալների վրա, և նավթի արդյունահանման ծավալը չի նվազել:

Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրեն Մասուդ Քյարբասյանը հինգշաբթի օրը նավթարդյունաբերության միջազգային ցուցահանդես կատարած այցի շրջանակներում ասել է.«Երկրի ներքին կարիքն ամբողջությամբ ապահովված է, իսկ արտահանումներն էլ իրականանում են նախատեսված ծրագրի համաձայն»:

Իրանի ազգային նավթընկերության  գործադիր  տնօրենն Իրանի էներգետիկ բորսայում անմշակ նավթի մատակարարման մասին ասել է.«Էներգետիկ բորսայում անմշակ նավթի մատակարարումը շարունակվելու է և այս գործընթացի շարունակականությունը գնորդին վստահություն է ներշնչում այս շուկայում գործարք իրականացնելու վերաբերյալ»:

ԱՄՆ-ն խոստացել է իրանական նավթի վաճառքը զրոյացնել ,սակայն մինչ այժմ նրան չի հաջողվել: