Իրանը դատապարտել է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը
ԻԻՀ ԱԳՆ խոնակը դատապարտել է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը:
Հինգշաբթի օրը, Աբբաս Մուսավին ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունը դատապարտում է Վենեսուելայում հեղաշրջում իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը և այդ երկրում խռովություններ հրահրելու վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները»:
Հակադարձելով Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու և այդ երկրի հետ սպառնալիքի լեզվով խոսելու վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Այլ երկրների հետ սպառնալիքի և ուժի լեզվով խոսելը միջազգային իրավունքի և հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»:
Նա հավելել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը կոչ եմ անում դատապարտել նման հայտարարությունները»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Ամերիկացի ռազնմատենչ պաշտոնյաները վտանգում են միջազգային կարգը և անվտանգությունը, ինչպես նաև այդ երկրի օրենսդրությունը: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային հանրությունը պատասխանատվություն ստանձնի կանխելու նման հայտարարությունները և գործողությունները»: