Իրանի արտգործնախարարությունը հերքել է Իրանի նավթի վաճառքի մասին Ռոյտերսի հայտարարությունը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է Ռոյտերսի լուրն այն մասին, թե Իրանը ՀԳՀԾ-ում մնալը պայմանավորել է օրական 1.5 միլիոն բարել նավթի վաճառքով:
Երեքշաբթի օրը, Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ին հավատարիմ երկրների նախագահներին հղած նամակում հստակ ներկայացրել է Իրանի տեսակետներն ու արդար պահանջները»:
Մուսավին հավաստիացրել է, որ հանրային ու լրատվական միջավայրերում նման անճիշտ լրատվությունը ոչ միայն կառուցողական չէ, այլև խափանում է լուրջ դիվանագիտության համար անհրաժեշտ մթնոլորտը:
2019թ. մայիսի 18-ին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՀԳՀԾ-ի համաձայնության անդամ պետություններ՝ ՌԴ, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի ու Գերմանիայի նախագահներին հղած նամակում, անդրադառնալով այդ համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ-ի անօրինական քայլին, ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ մնացած երկրներին 60 օր ժամանակ է տվել՝ իրենց հանձնառությունները կատարելու համար: