Գերմանիան կարևորել է ՀԳՀԾ-ի դերը` տարածաշրջանում կայունության պահպանման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i108209-Գերմանիան_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_դերը_տարածաշրջանում_կայունության_պահպանման_գործում
Չնայած ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն, 4+1 խմբի եվրոպական կողմը, այդ թվում` Գերմանիան, կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 09:16 Asia/Tehran
  • Գերմանիան կարևորել է ՀԳՀԾ-ի դերը` տարածաշրջանում կայունության պահպանման գործում

Չնայած ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն, 4+1 խմբի եվրոպական կողմը, այդ թվում` Գերմանիան, կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը:

Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը, շաբաթ օրը Բաղդադում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության պահպանումը առանցքային գործոն է տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման ուղղությամբ և պետք է ձգտել դրա պահպանմանը:

Եվրոպական եռյակի և Եվրամիության տեսանկյունից, ՀԳՀԾ-ի չեղարկումը բացասական անվտանգության հետևանքներ կարող է ունենալ:

 Եվրոպացիները գտնում են, որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնություն է, որը կարող է ձևաչափ լինել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար: Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես որպես 4+1 խմբի անդամներ, համակարծիք են եվրոպացիների հետն:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական եռյակն ու Եվրամիությունը խոստացան, որ Իրանի տնտեսական շահերը երաշխավորելով, կպահպանեն այս համաձայնությունը: Ու չնայած Եվրոպան քաղաքական դիրքորոշում հայտնելով ու բանավոր հայտարարություններով դիմակայել է ԱՄՆ-ին, սակայն գործնականում ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել համաձայնագրի պահպանման ուղղությամբ: Թեհրանը խստորեն հակադարձել է այդ խնդրին: 

Մայիսի 8-ին, Իրանը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի համաձայն, Իրանն հրաժարվում է համաձայնագրով ստանձնած իր հանձնառությունների մի մասից:

Եվրոպացիների համար Իրանի կողմից սահմանված 60-օրյա ժամկետում, նրանց առիթ է ընձեռվել բանկային ու նավթային ոլորտներում կատարել ՀԳՀԾ-ով սահմանված իրենց հանձնառությունները:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեկ է ամիս անցել Իրանի սահմանած երջնաժամկետից, Եվրոպան դեռևս ոչ մի  քայլ չի ձեռնարկել իր խոստումների, այդ թվում INSTAX ֆինանսական մեխանիզմի իրագործման ուղղությամբ:

ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ Իրանի համբերությունն անսահման չէ: Ներկայումս Իրանի ճշտած վրջնաժամկետով, գնդակը Եվրոպայի գետնում է և եթե նրանք իրոք կողմ են ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության պահպանմանը, պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն նախքան Թեհրանի կողմից ճշտված վերջնաժակետի ավարտը:

Այդպիսով Իրանն ակնկալում է, որ Եվրոպան շուտափույթ կկատարի ՀԳՀԾ-ի շրջանակում տված խոստումները: Իսկ եթե շարունակի իր նախկին քաղաքականությունը, չպետք է Թեհրանից ակնկալի, որ վերջինս շարունակի հարգել այդ համաձայնության կետերը: