Զարիֆ. Տարածաշրջանում լարվածության նվազեցման միակ ճանապարհն ԱՄՆ տնտեսական պատերազմի դադարեցումն է
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության նվազեցման միակ ճանապարհն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հրահրած տնտեսական պատերազմի դադարեցումն է:
երկուշաբթի օրը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը երբեք պատերազմ չի սկսել, բայց եթե որևէ մեկը պատերազմ սկսի Իրանի դեմ, նա պատերազմի վերջացնող կողմը չի կարող լինել»:
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցները վկայում են, որ Իրանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Նա հավելել է.«Իրանը որքանով կատարում որ միջազգային պարտավորությունները, այնքանով էլ պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի իրավունքները»:
Հեյկո Մասը համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Արեւմտյան Ասիայի տարածաշրջան արտաքին ուժերի միջամտությունը ազդում է տարածաշրջանի երկրների անկայունության վրա: Նա հավելել է.«Արևմտյան Ասիայում լարվածությունը շատ վտանգավոր է»:
Մասն ընդգծել է եվրոպական երեք երկրների (Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) աջակցությունը ՀԳՀԾ-ին, հավելելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերի և իրավունքների չկատարմանը:
«Եվրոպան փորձում է օգնել Իրանի առևտրի և տնտեսական աճին».ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: