Զանգյանե. ԱՄՆ-ն չի կարողանում իրականացնել Իրանի նավթային էմբարգոյի պահանջները
Անդրադառնալով ԱՄՆ-ի սպառնալիքներին և իրանական նավթը չգնելու համար այլ երկրների վրա ճնշում գործադրելուն, Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարողանում հասնել Իրանի նավթային պատժամիջոցների պահանջներին:
Չորեքշաբթի օրը Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն հայտարարել է, որ Իրանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ` ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար և հաջողությամբ յաղթահարելու է այս փուլը:
ԱՄՆ կառավարությունը 2019 թվականի ապրիլի 22-ին հայտարարեց, որ Իրանի նավթի որոշ գնորդներին պատժամիջոցներից ազատելու ժամկետը չի երկարաձգվելու:
Մամլո ասուլիսի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը խոստացել են փոխարինել նավթի պակասը միջազգային շուկաներում՝ Իրանի նավթային պատժամիջոցների պատճառով: