Թեհրանում Շվեյցարիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/iran-i108635-Թեհրանում_Շվեյցարիայի_դեսպանն_արտգործնախարարություն_է_կանչվել
ԱՄՆ-ի ԱԹՍ-ն Իրանի օդային տարածքը խախտելու պատճառով, Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան՝ Շվեյցարիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2019 17:57 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեյցարիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել

ԱՄՆ-ի ԱԹՍ-ն Իրանի օդային տարածքը խախտելու պատճառով, Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան՝ Շվեյցարիայի դեսպանն արտգործնախարարություն է կանչվել:

Հինգշաբթի առավոտյան վաղ ժամերին Իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսի օդուժն Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մուբարաք լեռան մերձակա տարածքում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը:

Ուրբաթ օրը, Թեհրանում Շվեյցարիայի դեսպան՝ Մարկուս Լայթների հետ հանդիպման ժամանակ, Ամերիկային հարցերի գծով Իրանի արտգործնախարարության գերատեսուչ, նախարարի օգնական՝ Մոհսեն Բահարվանդը պաշտոնական գրություն ներկայացնելով, բողոքել է ԱՄՆ-ի կողմից իսլամական հանրապետության օդային տարածքը խախտվելու դեմ և հայտարարել է, որ նման սադրիչ քայլերի հետևանքների համար պատասխանատու է ԱՄՆ-ի կառավարությունը:

Ամերիկյան լրտեսական ինքնաթիռի ոտնձգության մասին ավելի մանրամասնություններ ներկայացնելով, Բահարվանդն ասել է.«Կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Իրանի ջրատարածքում, այժմ Իրանի զինված ուժերի մոտ են գտնվում և հարկ եղած դեպքում կցուցադրվեն»:

Նշելով, որ իսլամական հանրապետությունը որևէ երկրի դեմ պատերազմի չի ձգտում, Իրանի արտգործնախարարի օգնականն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը ոչ մի ոտնձգողական քայլ չեն հանդուրժելու և խիստ դիմակայելու են նման քայլերին:

Հանդիպման ժամանակ, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանն ասել է.«Այդ ամենի մասին անմիջապես իրազեկելու է Վաշինգտոնին»: