Կարևորվել է Իրան-Հայաստան համագործակցությունների ընդլայնումը
ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին և ՀՀ փոխվարչապետը հանդիպում և զրույց են ունեցել երկկողմ համագործակցությունների ընդլայնման կապակցությամբ:
Շաբաթ օրը, ՀՀ փոխվարչապետ, Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին, Երևանում կայացած հանդիպման ժամանակ, մտքերի փոխանակում են կատարել երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ, այդ թվում երկու երկրի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի իրագործման վերաբերյալ:
Անդրադառնալով Իրանի և Եվրասիական տնտեսական միության արտոնյալ սակագնի մասին համաձայնության վավերացմանը, Մհեր Գրիգորյանն այս համաձայնությունը պատեհ առիթ է համարել երկկողմ ու բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:
Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը կայանալու է հունիսի 30-ից հուլիսը 2-ը՝ Թեհրանում: