Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի նիստը. Նոր առիթներ համագործակցության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i108974-Իրան_Հայաստան_տնտեսական_համագործակցությունների_միջկառավարական_հանձնաժողովի_նիստը._Նոր_առիթներ_համագործակցության_համար
Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 16-րդ երկօրյա նիստը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 01, 2019 08:08 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի նիստը. Նոր առիթներ համագործակցության համար

Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 16-րդ երկօրյա նիստը:

Իրանի ու Հայաստանի միջև մեծ պոտենցիալներ կան գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաև  էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի կառուցման ոլորտներում:

Այդ պոտենցիալներից օգտվելու նպատակով, նախքան տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի նիստի կայացումը, Երևանում հանդիպում են ունեցել ՀՀ փովարչապետ, հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ՝ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին: Նրանք խոսել են  էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի իրագործման շուրջ:

Անդրադառնալով Իրանի և Եվրասիական տնտեսական միության արտոնյալ սակագնի մասին համաձայնության վավերացմանը, Մհեր Գրիգորյանն այս համաձայնությունը պատեհ առիթ է համարել երկկողմ ու բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:

Կիրակի օրը, Թեհրանում հանդիպում են ունեցել ՀՀ դեսպանը և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը: Հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Էսլամին և Արտաշես Թումանյանը կարևորել են տրանսպորտի, տարանցման, միջազգային տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտներում երկկողմ համագործակցությունների ամրապնդումը:

Ազատ առևտրի մասին Իրան-Եվրասիա համաձայնագրով, ներկայիս նոր առիթ է ստեղծվել երկու երկրի հարաբերություններում: Կովկասի տարածաշրջանում Հայաստանը հարևան է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ: Հայաստանը կամուրջ է հանդիսանում Իրանի և Եվրասիական միության անդամ երկրների միջև: Հայաստանի կառավարության կողմից հայտարարված պաշտոնական տվյալներով, Իրանը 2017թ. Հայաստանի վեցերորդ, իսկ 2018թ. հինգերորդ առևտրական գործընկերն էր:

Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանն ասում է.«Իրան-Հայաստան հարաբերություններում, ոչ անցյալում և ոչ էլ այսօր Երևանում տեղի ունեցած փոփոխություններից հետո անորոշ կետ կամ խնդիր չկա: Հայաստանը հանձնառու է Իրանի հետ հարաբերություններում և այս հարաբերությունները չպետք է գեոպոլիտիկական իրադարձությունների ազդեցության տակ հայտնվեն»:

Անցած փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Իրան, որի ընթացքում երկու երկրի պաշտոնատարների միջև ստորագրվել են երկու փաստաթուղթ և համագործակցության հուշագիր: Այդ երկու փաստաթղթերը կնքվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտի ազգային ընկերության ու Իրանի արդյունաբերական-ազատ գոտիների գերագույն խորհրդի միջև:

Թեհրան կատարած այցի ընթացքում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, բարեկամությունն ու օրըստօրե մեծացող համագործակցությունը Իրանի ու Հայաստանի համատեղ շահերի ապահովման ուղղությամբ, պարտականություն է համարել: Նա ասել է.«Ամերիկացիները վստահելի չեն և ամենուր դավադրություն, տարաձայնություն, բարոյալքվածություն ու պատերազմ են տարածում: Նրանք խիստ դեմ են Իրան-Հայաստան հարաբերություններին և ժողովուրդների շահերին, սակայն մենք պարտավոր ենք ամրապնդել մեր համագործակցությունն ու հարաբերությունները»:

Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը այն պատգամն է փոխանցում, որ Թեհրանն ու Երևանը վճռակամ են հարաբերությունների ընդլայնման հարցում և այդ վճռակամությունը կարող է երաշխավորել երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խթանել Եվրասիական տնտեսական միությունում Իրանի ու Հայաստանի ակտիվ ներկայությունը: