Իրանը և Հայաստանը էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայ-իրանական տնտեսական համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի երկրորդ օրն Իրանը և Հայաստանը էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Այդ նիստում Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն ընդգծել է,որ բոլոր ,հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի իսլամական հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է և երկու երկրներն ունեն քաղաքական լավ հարաբերություններ:
Երկու կողմերը համաձայնության են եկել ապրանքի դիմաց գազի փոխանակման, Արաքս գետի ջրի որակը վերահսկելու հայկական կողմի հանձնառության,արդյունաբերության, հանքերի ու առևտրի ոլորտներում համատեղ աշխատանքային խումբ տեղծելու և մաքսատներում էլեկտրոնային փոխանակումների նախնական համակարգ տեղադրելու շուրջ: