Թեհրանում Շվեյցարիայի դեսպան.«Իրանի կողմից օտարերկրացիներին մատուցված ծառայություները գնահատանքի են արժանի»
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանն ասել է.«Իրանի կողմից օտարերկրացիներին հատկապես աֆղանստանցիներին մատուցված ծառայություները գնահատանքի են արժանի»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարգուս Լայթները երեքշաբթի օրը Խորասան Ռազավի նահանգում Դողարուն սահմանային գորտի կատարած այցի ընթացքում հավելել է.«Հաշվի առնելով առկկա պայմանները և Իրանում տարբեր երկրների քաղաքացիների կենցաղը Իրանի սահմաններում իրականցվող ստուգումները մեծ նշանակություն ունեն»:
Խորասան Ռազավի նահանգի օտարերկրացիների ու գաղթականների հարցերով վարչության գլխավոր տնօրեն Սեյեդ Ալի Ղասեմին նունպես այդ այցի ընթացքում ասել է.«Հաշվի առնելով եցրոպական որոշ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները Իրանի կառավարությունը շարունակ իր ծառայություններն է մատուցում փախստականներին ու միգրանտներին և այդ ծառայությունները օրեցօր ավելանում են»:
Երեքշաբթի օրը դեսպաններից, Թեհրանում բնակվող օտարերկրացի դիվանագետներից ու միգրանտների հարցերով միջազգային կազմակերպությունների պատասխանատուներից ու նույնպես փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարյատի գրասենյակի պատասխանատուներից կազմված 30 հոգանոց մի պատվիրակություն այցելել է Իրանի ու Աֆղանստանի սահմանային զրո կետ հատկապես Դողարունի սահմանային գոտի: