Զարիֆ.«Միջուկային համաձայնության շուրջ կրկին չենք բանակցելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i109470-Զարիֆ._Միջուկային_համաձայնության_շուրջ_կրկին_չենք_բանակցելու
Իրանի արտգործնախարարն ասել է.«Միջուկային համաձայնության շուրջ կրկին չենք բանակցելու»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2019 11:57 Asia/Tehran
  • Զարիֆ.«Միջուկային համաձայնության շուրջ կրկին չենք բանակցելու»

Իրանի արտգործնախարարն ասել է.«Միջուկային համաձայնության շուրջ կրկին չենք բանակցելու»:

BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Իրանն ինչու վերստին չի բանակցելու միջուկային համաձայնության շուրջ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ոչ թե ԻԻՀ-ը, այլ ԱՄՆ-ն է հեռացել միջուկային համաձայնությունից»:

ԻԻՀ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմի չի ձգտում, սակայն նրա կառավարության մեջ կան մարդիկ, որոնք խենթանում են պատերազմի համար:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է.«Պատերազմ բռնկվելու դեպքում, տարածաշրջանի ոչ մի երկիր ապահով չի լինելու: Հետևաբար բոլորը պետք է ձգտեն պատերազմի կանխմանը»:

ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի ամենամյա նիստին մասնակցելու նպատակով ԻԻՀ արտգործնախարարը Նյու Յորք է այցելել: