Զարիֆ.«Միջուկային համաձայնության շուրջ կրկին չենք բանակցելու»
Իրանի արտգործնախարարն ասել է.«Միջուկային համաձայնության շուրջ կրկին չենք բանակցելու»:
BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Իրանն ինչու վերստին չի բանակցելու միջուկային համաձայնության շուրջ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ոչ թե ԻԻՀ-ը, այլ ԱՄՆ-ն է հեռացել միջուկային համաձայնությունից»:
ԻԻՀ արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմի չի ձգտում, սակայն նրա կառավարության մեջ կան մարդիկ, որոնք խենթանում են պատերազմի համար:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է.«Պատերազմ բռնկվելու դեպքում, տարածաշրջանի ոչ մի երկիր ապահով չի լինելու: Հետևաբար բոլորը պետք է ձգտեն պատերազմի կանխմանը»:
ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի ամենամյա նիստին մասնակցելու նպատակով ԻԻՀ արտգործնախարարը Նյու Յորք է այցելել: