Իրանը Բրիտանիային կոչ է արել պահպանել միջազգային ծովագնացության կանոնները
https://parstoday.ir/hy/news/iran-i109618-Իրանը_Բրիտանիային_կոչ_է_արել_պահպանել_միջազգային_ծովագնացության_կանոնները
Լոնդոնում ԻԻՀ հավատարմատարը, Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ երկրի նավատորմը պետք է պահպանի միջազգային ծովագնացության կանոնները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2019 04:15 Asia/Tehran
  •  Իրանը Բրիտանիային կոչ է արել պահպանել միջազգային ծովագնացության կանոնները

Լոնդոնում ԻԻՀ հավատարմատարը, Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ երկրի նավատորմը պետք է պահպանի միջազգային ծովագնացության կանոնները:

Շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել  էր բրիտանական կողմի պահանջով, Իրանի հավատարմատարը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը՝ բրիտանական նավի կալանավորման կապակցությամբ: Նավը կալանավորվել է Իրանի Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության պահանջով՝ միջազգային ծովագնացւթյան օրենքները խախտելու պատճառով:

Ուրբաթ օրը, ԻՀՊԿ ծովուժը կալանավորել է բրիտանական  Stena impero նավթատարը, որն անջատել է իր տեղորոշման համակարգը և ազատվել նավթային թափոններից:

Բրիտանիայի ԱԳՆ Ջերեմի Հանթի հետ հեռախոսազրուցյում, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ հակառակ Ջիբրալթարի նեղուցում Բրիտանիայի ծովուժի կողմից իրանական նավթը տեղափոխող նավթատարի անօրինական կալանավորմանը, Թեհրանի վերոնշյալ քայլը կատարվել է Իրանի ծովագնացության ու նավահանգիստների կազմակերպության պահանջով, քանի որ բրիտանական նավթատարը խախտել է ծովագնացության միջազգային օրենքները: Զարիֆը նշել է. «Այս խնդիրը պետք է լուծվի օրենքի համապատասխան և իրավական ուղիներով»: