Իրանի արտգործնախարարության խոսնակ.«Իրանի հետ բանակցելու Վաշինգտոնի ակնկալիքն ապարդյուն է»
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է.«Իրանցի պաշտոնատարների հետ հեռախոսազրույց ունենալու ամերիկացի պաշտոնատարների ակնկալիքն ապարդյուն է»:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկացի պաշտոնատարների հայտարարության մասին, թե նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Իրանի պաշտոնատարների հետ, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Նրանք վաղուց է նման ակնկալիք ունեն, սակայն ԻԻՀ-ը երբեք նախաձեռնող չի լինելու բանակցություններում, որտեղ չեն հարգվելու միջազգային իրավունքներն ու կանոնները»:
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը, Մուսավին հավաստիացրել է, որ ոչ մի խոհեմ մարդ, չի բանակցի եթե հրացանն իր կողմն է ուղղված:
Նշելով, որ ամերիկացիներն անկեղծ չեն, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Նրանք մի կողմից պատժամիջոցներ են սահմանում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի նկատմամբ և մյուս կողմից բանակցության մասին են խոսում»: