Ծովահենությունը Թրամփի կողմից օրենքները չհարգելու նշան է
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով իրանական «Grace 1» նավթատարի ազատ արձակումը հետաձգելու ԱՄՆ-ի ջանքերն և այդ քայլը որակելով որպես ծովահենություն, նշել է. «Այս քայլը վկայում է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության քաղաքականության ձախողման մասին»:
Հինգշաբթի օրը հրապարակված թուիթերյան ուղերձում, Զարիֆը գրել է. «ԱՄՆ-ը ձախողել է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության քաղաքականությունն առաջ տանելու, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի ներմուծումն արգելելու հարցում»:
Զարիֆը հավելել է. «ԱՄՆ-ն փորձում է օրինական համակարգը չարաշահելով, միջազգային ջրերում տիրանալ Իրանի ունեցվածքին»:
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով, այս ծովահենությունն ապացուցում է, որ ԱՄՆ նախագահն անտեսում է գործող օրենքները:
Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը, հաստատելով իրանական նավթատարի ազատ արձակման մասին լուրը, նշել է. «Ջիբրալթարի կառավարության և դատարանի կողմից հաստատված որոշմամբ, իրանական «Grace 1» նավթատարն ազատվել է կալանքից»:
Թուիթերում արած գրառման մեջ, Բաիդինեժադը նշել է. «ԱՄՆ-ն հուսահատորեն փորձում էր արգելել իրանական տանկերի ազատ արձակումը, սակայն ձախողեց այդ հարցում»: