Իրանի վերաբերյալ Թրամփի հինգ մեծ ստերը
Ամերիկյան մի լրատվամիջոցներից մեկը, բացահայտելով Իրանի վերաբերյալ Թրամփի հինգ ստերը, անկախ լրագրողներից պահանջել է բացահայտել այդ ստերը:
The Intercept լրատվական կայքը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանն ատոմային զենք է արտադրում այն դեպքում, երբ ԻԻՀ միջուկային ծրագիրն իրականացվում է՝ NPT Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն: Հետևաբար Իրանի կողմից միջուկային զենք արտադրելու վերաբերյալ հայտարարությունը մեծ սուտ էր:
The Intercept-ը հավելել է, որ Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է ՀԳՀԾ-ն, այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն 15 անգամ հաստատել է միջուկային պայմանագրին Իրանի հավատարմությունը:
Ցանցը հավելել է, որ Սպիտակ Տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ 1979թ. սկսած ԱՄՆ-ն դարձել է աշխարհում ահաբեկչության ֆինանսավորման կենտրոնը: «Ահաբեկչության դեմ պայքարի» մասին ԱՄՆ-ն հայտարարեց Ջորջ Բուշի օրոք՝ 2011թ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: Եվ այդ պայքարը մղվում էր Ալ Ղաիդայի, ԻԼԻՊ-ի և Ալ Շաբաբի դեմ, որոնք որևէ կապ չունեին Իրանի հետ:
Այս լրատվական ցանցը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է մեղադրվի ահաբեկչությանը հովանավորելու, զինելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:
The Intercept-ը հավելել է. «Թրամփի ամենահիմար հայտարարությունը եղել է այն, որ Իրանի հետ պատերազմելը շատ հեշտ է»: