Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Բրիտանիան նահանջեց Իրանի պաշտոնյաների դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i110542-Իրանի_իսլամական_խորհրդարանի_նախագահ._Բրիտանիան_նահանջեց_Իրանի_պաշտոնյաների_դիմաց
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով իրանական «Գրեյս 1» նավթատարի ազատ արձակմանը, հայտարարել է. «Բրիտանիան նահանջեց Իրանի պաշտոնյաների քաղաքական ուժի դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2019 07:10 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Բրիտանիան նահանջեց Իրանի պաշտոնյաների դիմաց

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով իրանական «Գրեյս 1» նավթատարի ազատ արձակմանը, հայտարարել է. «Բրիտանիան նահանջեց Իրանի պաշտոնյաների քաղաքական ուժի դիմաց»:

Սույն թավականի հուլիսի 4-ին, Բրիտանիայի ծովուժը, Ջիբրալթարի նեղուցում կալանավորեց իրանական «Գրեյս 1» նավթատարը՝ Սիրիայի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցները խախտելու պատրվակով:

Շաբաթ օրը կայացած խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին հայտարարել է. «Բրիտանացները հասկացան, որ Իրանում այսօր պայմանները նույնը չեն, ինչ նախկինում և պարտավոր եղան հրաժարվել ծովահենությունից»:

Անդրադառնալով ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Լարիջանին, դիմելով ամերիկացիներին, հավելել է. «Եթե կարծում եք, որ նման քայլերն ուժի ցուցադրում են, ուրեմն իմացեք, որ Իրանի ողջ ժողովուրդը կանգնած է ձեր դեմ»:

Նա հավելել է. «Ամերիկացիներին ղեկավարում են այնպիսի առաջնորդներ, որոնք ցնդել են և զբաղված են իրարամերժ հայտարարություններ անելով»: