Իրանը պատրաստակամ է ամրապնդել Իտալիայի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i110589-Իրանը_պատրաստակամ_է_ամրապնդել_Իտալիայի_հետ_հարաբերությունները
ԻԻՀ նախագահը, Թեհրանի և Հռոմի միջև հարաբերությունները պատամական ու բարեկամական որակելով, նշել է, որ Իրանը պատրաստակամ է ամրապնդել ու խորացնել Իտալիայի հետ իր հարաբերությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 18, 2019 17:08 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամ է ամրապնդել Իտալիայի հետ հարաբերությունները

ԻԻՀ նախագահը, Թեհրանի և Հռոմի միջև հարաբերությունները պատամական ու բարեկամական որակելով, նշել է, որ Իրանը պատրաստակամ է ամրապնդել ու խորացնել Իտալիայի հետ իր հարաբերությունները:

Կիրակի օրը, Իտալիայի նորանշանակ դեսպան Ջուզեպպե Պերրոնին, իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին: Հանդիպման ժամանակ, Ռոհանին նշել է, որ Իտալիան արդեն երկար տարիներ համարվում է Իրանի առևտրային գործընկերը: Նա հավելել է. «Թեհրանը վճռակամ է  պահպանելու Իտալիայի հետ վաղեմի բարեկամական հարաբերությունները»:

Ռոհանին հավելել է, որ միակողմանի ու անարդար պատժամիջոցները չեն կարող ազդել Իրանի ու Իտալիայի միջև հարաբերությունների վրա: Նրա խոսքերով. «Իրանն ու Իտալիայն ներկա իրավիճակում պետք է ամրապնդեն իրենց հարաբերություներն օգտվելով ժամանակակից հնարավորություններից և համատեղ ներդրումներ անեն»:

Իրանում իտալիայի նորանշանակ դեսպան Ջուզեպպե Պերրոնին, հանդիպման ժամանակ  ասել է. «Իտալիան կարևորում է Իրանի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների ընդլայնումը»: