Իրանի իսլամական հեղափոխությանը դիմակայելու նպատակով, ԱՄՆ ձախողել է համաշխարհային կոալիցիա կազմելու գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i110624-Իրանի_իսլամական_հեղափոխությանը_դիմակայելու_նպատակով_ԱՄՆ_ձախողել_է_համաշխարհային_կոալիցիա_կազմելու_գործում
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է, որ ԱՄՆ-ը ձախողվել է համաշխարհային կոալիցիա կազմել իսլամական հեղափոխության դեմ պայքարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2019 12:19 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխությանը դիմակայելու նպատակով, ԱՄՆ ձախողել է համաշխարհային կոալիցիա կազմելու գործում

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է, որ ԱՄՆ-ը ձախողվել է համաշխարհային կոալիցիա կազմել իսլամական հեղափոխության դեմ պայքարելու համար:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, օդաչու գեներալ Ազիզ Նասիրզադեն հավելել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել համաշխարհային կոալիցիա ՝ Իրանի առաջընթացը դադարեցնելու համար, բայց շատ երկրներ հրաժարվում են միանալ այդպիսի կոալիցիայի: 

Գեներալ Ազիզ Նասիրզադեն նշել է, որ Իրանը դիմակայում է համաշխարհային իմպերիալիզմին, հավելելով, որ համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարելու նպատակով, Սիրիայի և Իրաքի օրինական կառավարությունների հրավերով, Իրանը խորհրդատվական ներկայություն ունի այդ երկրներում:

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում Իրանը հասել է ինքնաբավության: Նա հավելել է, Իրանի Իսլամական Հանրապետությունը հաղթել է բոյկոտն ու պատերազմը և չեզոքացնելով թշնամու դավադրությունը, շարունակում է առաջ ընթանալ: